
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Աշոտ Աղաբաբյանի եւ Գագիկ Ծառուկյանի հակամարտության արդյունքում Աբովյանում հանգրվանած որոշ առեւտրականների հեռանալը լուրջ ֆինանսական վնասներ է պատճառել «Հրազդան» մարզադաշտի եւ տոնավաճառի տնօրինությանը: Բայց դա միակ վնասը չէ, որ կրում է Գալուստ Սահակյանի կնոջ եղբայրը՝ Աշոտ Աղաբաբյանը: Մեր տեղեկություններով, հարկային ստուգումների արդյունքում մոտ 55 միլիոն դրամի հարկային տույժ-տուգանքներ են դրվել նրա վրա: Ստուգումների արդյունքում հարկային են հրավիրվել նաեւ որոշ աշխատակիցներ, որոնք պարզաբանումներ են տվել: Իսկ տոնավաճառում եւ ստադիոնում մոտ 300 մարդ է աշխատում, որոնց մի մասն առաջիկայում ֆինանսական պատճառով հնարավոր է կրճատվի»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: