
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Պարզերում, ՏԻՄ ընտրություններին ընդառաջ, ՀՀԿ-ԲՀԿ ճամբարներում նոր զարգացումներ են ընթանում: Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը որոշել է իր ղեկավարած մարզը բացառապես ՀՀԿ-ացնել ու այս օրերին թեժ պայքար է մղում նույնիսկ նախկին ԲՀԿ-ականների դեմ: Երեկ տեղեկացանք, որ ԲՀԿ անդամությունից հրաժարվել է Արագածոտնի մարզի Օհանավանի գյուղապետ Ալեքսան Ալեքսանյանը, որի ղեկավարած համայնքում մարտի 15-ին ևս ընտրություններ են սպասվում: Ալեքսանյանը, ով կրկին առաջադրվել և պայքարում է 2 անկուսակցական թեկնածուների հետ, կուսակցությունից դուրս գալով՝ թերևս փորձել է զերծ մնալ «անախորժություններից», բայց մարզպետ Սահակյանը բոլորին խոստացել է, որ ընտրվելու է իր հովանավորյալ անկուսակցական Էդգար Հայրապետյանը»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։