«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2015թ. հունվարի 19-ին` կեսգիշերին մոտ, Երեւանի Աբելյան փողոցում սպանություն էր եղել: Կրծքավանդակի, թիկունքի եւ դեմքի շրջանում ստացած դանակի հարվածներից մահացել էր ՀՅԴ Աջափնյակի կոմիտեի անդամ, Բաշինջաղյան փողոցի բնակիչ, 27-ամյա Վազգեն Դալլաքյանը: Դեպքի հաջորդ օրը Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժին էր մեղայականով ներկայացել 27-ամյա Գագիկ Աբրահամյանը: Փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Դեպքից անցել է ավելի քան մեկ ամիս. սպանվածի հարազատներին հանգիստ չեն տալիս տարածված լուրերն այն մասին, թե Վազգեն Դալլաքյանը կարող էր այն աստիճան հարբել, որ կռվի բռնվեր, արդյունքում էլ նման ողբերգություն տեղի ունենար»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: