Աները բահով հարվածել է փեսայի ճակատին, վերջինս էլ՝ դանակով աներոջ ձեռքին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Օգոստոսի 25-ին ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Ուրցաձոր գյուղի 32-ամյա մի բնակիչ տանը 23-ամյա կնոջը էլեկտրական հաշվիչով հարվածել և ֆիզիկական ցավ է պատճառել: Այս մասին տեղեկանում ենք Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության տարածած հաղորդագրությունից:
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ օգոստոսի 26-ին, ժամը 09.00-ի սահմաններում, ամուսինը գնացել է կնոջ հայրական տուն` պարզելու, թե ինչու է վերջինս տնից հեռացել, որտեղ նրա և աներոջ միջև վեճ է առաջացել: Վեճի ընթացքում աները գյուղատնտեսական բահով հարվածել է դստեր ամուսնու գլխին և ճակատի մասում պատճառել վնասվածք, վերջինս էլ աստիճաններին դրված խոհանոցային դանակով հարվածել է աներոջ ձախ ձեռքին և բազկի մասում պատճառել վնասվածք: Նրանց տրվել են դատաբժշկի ուղեգրեր: Կատարվում է հետաքննություն:




Լրահոս