
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ոստիկանության Երեւանի վարչության նախկին պետ Ներսես Նազարյանի ընտանիքի բիզնեսների հետ տեղի ունեցածն ամենադիպուկ կերպով բնորոշում է Հայաստանում առկա տնտեսական հարաբերությունների էությունը: Փաստորեն, այն տարիներին, երբ Նազարյանը զբաղեցնում էր ոստիկանության Երեւանի վարչության պետի պաշտոնը, նրա ընտանիքի բիզնեսները ծաղկում եւ զարգանում էին: Ի թիվս այլ բիզնեսների՝ մեկը մյուսի ետեւից մայրաքաղաքում բացվում էին Նազարյաններին պատկանող «Մոսկվիչկա» սուպերմարկետները: Իսկ պաշտոնանկությունից հետո Նազարյանների գործերը սրընթաց սկսեցին վատանալ»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: