Լևոն Տեր-Պետրոսյանը քննադատեց ոչ թե իշխանությանը, այլ` ընդդիմությանը. «168 ժամ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«168 ժամ» օրաթերթը գրում է. «Մարտի 1-ին Ազատության հրապարակում կայացած Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքում ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ի թիվս այլ հայտարարությունների, ասաց, թե ՀԱԿ-ը միայնակ է մնացել ընդդիմադիր դաշտում, ու հեգնեց բոլոր այն ուժերին, ովքեր չլինելով ՀԱԿ-ի կողքին՝ պայքարում են իշխանության դեմ: Իրականում Տեր-Պետրոսյանն՝ ինքը, իր վերջին ելույթում ավելի շատ անանուն կամ, ինչպես ինքն ասաց, կոդավորված քննադատություն ուղղեց ընդդիմությանը, քան իշխանություններին: Իսկ իշխանության դեմ պայքարի համար երկամսյա դադար հայտարարեց՝ ՀԱԿ-ի մարտավարությունը ճշտելու համար: ՀԱԿ-ի հանրահավաքն ու Տեր-Պետրոսյանի ելույթը ևս մեկ անգամ հաստատեցին, որ Հայաստանում իսկապես նոր ընդդիմության ձևավորման խնդիր կա: Իսկ մենակ իրականում մնացել է ոչ թե ՀԱԿ-ը կամ որևէ այլ կուսակցություն, այլ հասարակությունը, որը տարիներ շարունակ հետևել է, թե ինչպես է նույն ՀԱԿ-ն իշխանության դեմ պայքարում իշխանական համակարգի այս կամ այն բևեռի հետ համագործակցությամբ»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս