Իշխանության վերին օղակներից հրահանգ կա սեփական գործարարներին ևս մի քիչ նեղելու. «Իրատես de facto»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իրատես de facto» թերթը գրում է. «Մինչ ֆինանսների նախարարությունը Գագիկ Ծառուկյանի «չմուծած» հարկերի ճակատագիրն է որոշում, պարզվում է, իշխանության վերին օղակներից հրահանգ կա սեփական գործարարներին ևս մի քիչ նեղելու:

Մեր տեղեկություններով, հարկայինը ստուգումներ է իրականացնում ՀՀԿ-ամերձ գործարարների ձեռնարկություններում ու տեղը տեղին տուգանքներ գրում: Անգամ այն չափերի տուգանքներ են արձանագրվում, որ յուրային գործարարները ոչ թե դրանից նեղվում են, այլ «ըմբոստանում» ու չեն ցանկանում վճարել:

Նույն աղբյուրի փոխանցմամբ, այդ հարցով նախագահին դիմել և միջնորդություն խնդրելն էլ ոչ մի արդյունք չի տալիս: Մնում է համակերպվել ու վճարել»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս