
Չինաստանի կենտրոնական հատվածում ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել է 20 ուղևոր, ևս 13-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել. նրանք բոլորը տեղի օպերային թատրոնի աշխատողակիցներ են:
Ինչպես հայտնել են Հենան նահանգի իշխանությունները, ավտոբուսն ընկել է անդունդը Լինչժոու քաղաքից ոչ հեռու:
Ինչպես նշում է BBC-ն, նման վթարները Չինաստանում հաճախ են գրանցվում, քանի որ որոշ նահանգներում ճանապարհների վիճակը չափազանց վատ է: