ԲՀԿ խմբակցության ներկայացուցիչները կմասնակցեն այսօր կայանալիք ԱԺ արտահերթ նիստին:
Նշենք, որ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը երեկ խմբակցության նիստ է հրավիրել և հայտարարել, որ այս անգամ պետք է մասնակցեն, քանի որ օրակարգում կարևոր նախագծեր են ընդգրկված:
Հիշեցնենք, որ ԱԺ նախորդ քառօրյայի նիստերը ԲՀԿ-ն բոյկոտել էր:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ արտահերթ նիստին կմասնակցեն նաև ԲՀԿ-ն լքած պատգամավորները: Արտահերթը հրավիրել է ՀՀ Կառավարությունը, ուստի` ԲՀԿ-ն «լքածներին» ևս հրահանգվել է անպայման մասնակցել նիստին: