
Ինչպես գրում է թուրքական «Հուրիյեթ» թերթը, Ֆրանսիայում Թուրքիայի դեսպան Հաքի Աքիլը մարտի 2-ին մի բաժակ նռան հյութով «հարձակման» է ենթարկվել ֆրանսիահայ ցուցարարի կողմից:
Ցուցարարը հյութը լցրել է Աքիլի վրա «Աշխարհիկությունը Թուրքիայում ու Ֆրանսիայում» թեմայի շուրջ Փարիզի Դեկարտ համալսարանում նրա ելույթի ժամանակ:
Ֆրանսահայ ցուցարարը, ով այդ համալսարանի ուսանող չի եղել, անմիջապես հեռացվել է անվտանգության աշխատակիցների կողմից: