
Մոսկվայում մեկնարկել է Բորիս Նեմցովի քաղաքացիական հոգեհանգստի արարողությունը:
Ընդդիմադիր գործչին կհուղարկավորեն Տրոյեկուրովյան գերեզմանոցում:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու երկրի վարչապետ Դմիտրի Մեդվեդևն անձամբ չեն մասնակից հոգեհանգստյան արարողությանը: Պուտինին այնտեղ կներկայացնի Պետդումայում նրա լիազոր ներկայացուցիչ Հարրի Մինխը:
Հիշեցնենք, որ ընդդիմադիր գործիչը գնդակահարվել էր փետրվարի 27-ին Մոսկվայի կենտրոնում:
ՌԴ քննչական կոմիտեն այժմ դիտարկում է սպանության մի քանի վարկած: Տեղեկության դիմաց, որը կօգնի գտնել մարդասպանին կամ հանցագործության պատվիրատուին, 3 միլիոն ռուբլի պարգևատվություն են խոստանում: