
Այս պահին Կառավարության շենքի դիմաց են հավաքվել «Նաիրիտ» գործարանի մի խումբ աշխատակիցներ: Նրանց պահանջը նույնն է՝ աշխատավարձերի վճարման հստակ ժամկետ նշել:
Հիշեցնենք, որ նրանք մեկ շաբաթ ժամանակ էին տվել Կառավարությանն իրենց նամակին պատասախանելու համար, և այսօր ժամկետը լրանում է:
Նաիրիտցիներից մի քանիսն Armlur.am-ի հետ զրույցում նշեցին, որ չնայած այն հանգամանքին, որ տևական ժամանակ է` Կառավարության շենքի մոտ և Բաղրամյան 26-ում իրենք ակցիաներ են իրականացնում, սակայն էական փոփոխություն չկա, միևնույն է, հույսը չեն կորցնում:
«Մենք դեռ հույս ունենք, որ աշխատավարձերը կվճարեն, սակայն, թե երբ, դա չգիտնք: Մեզ դա է պետք է՝ հստակ ժամկետներ նշեն»,- ասացին աշխատակիցները:
Գործարանի արհմիության նախագահ Հրաչ Թադևոսյանն ասաց՝ մինչև ժամը 13:00-ն կսպասեն, և եթե վարչապետն իրենց չընդունի, կշարժվեն Բաղրամյան 26: