ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ միջազգային պայմանագիր ստորագրելու համար Թեհրանը պետք է այն սառեցնի նվազագույնը 10 տարով:
Reuters գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ նախագահ Օբաման նշել է, որ այդ մասին Իրանի հետ պայմանավորվելու շանսերը մեծ չեն, սակայն ցանկացած այլընտրանք «էլ ավելի վատ կլինի»:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր ԱՄՆ-ի կոնգրեսի դիմաց պետք է ելույթ ունենա Իսրայելի վարչապես Բինիամին Նեթանյահուն, ով դեմ է հանդես գալու Իրանի հետ գործարքների կնքմանը: