
Աֆղանստանի հարավում Թալիբանի գրոհայինները գլխատել են 17 մարդու, ։
15 տղամարդու և երկու կանանց գլխտված դիակները գտնվել են Աֆղանական Գիլմենդ նահանգի գյուղերից մեկի ճանապարհին։ Զոհվածների մարմինների վրա հայտնաբերվել են բազմաթիվ հրազենային վնասվածքներ և բռնության հետքեր:
Տեղի բնակչության խոսքերով, հարձակումը տեղի է ունեցել, երբ տեղի կանայք և տղամարդիկ հավաքվել էին պարելու և երաժշտություն լսելու։
Նշենք, որ Թալիբանը դատապարտում է տղամարդկանց և կանանց մասնակցությամբ երեկույթները։