Այսօր ԱԺ արտահերթ նիստում քվեարկության դրվեց «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին հարցը:
Նշենք, որ ըստ այդ օրենքի փոփոխության` 50 մլրդ դրամ արտահանման դեպքում շահութահարկը 10%-ից նվազեցվում է 2%:
Նիստում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նշեց, որ ներկայացվող փոփոխությունը ծայրահեղ վտանագավոր է, լի կոռուպցիոն ռիսկերով և նպաստելու է առևտրի մենաշնորմանը: Նա կոչ արեց վերանայել օրենքը:
ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ խիստ հարգելի պատճառներով ԲՀԿ-ն չի հասցրել ուսումնասիրել օրենքը, ուստի` ձեռնպահ է քվեարկելոu»: ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն ու պատգամավոր Հրանտ Բագրատյանn իրենց տարակուսանքը հայտնեցին օրենքի ընդունման շտապողականության կապակցությամբ, որովհետև կիսատ են թե´ լուծումները, թե´ քննարկումները:
ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանն էլ նշեց, որ ՕԵԿ-ը մասնակցել է այդ քննարկումներին և ներկայացրել է առաջարկություններ: «Մեր առաջարկը եղել է այն, որ հավասար պայմաններ ստեղծվեն բոլոր արտահանողների համար: Մեր դիրքորոշումն անփոփոխ է, սա նախագիծ է, որը տանելու է արտահանման մոնոպոլիզացմանը», – նշեց նա:
Խաչատուր Քոքոբելյանն էլ ասաց, որ քննարկում եղել է, առաջարկներ են ներկայացվել, բայց դրանք չենք տեսնում առաջարկվող նախագծում: