
Օգոստոսի 27-ին Երեւանի “Օրանժ” ակումբի մարզահրապարակում մեկնարկել Է անվանի հայ թենիսիստ Արթուր Շիլաջյանի անվան թենիսի ավանդական հուշամրցաշարը: Այս մրցաշարին մասնակցում են Հայաստանի լավագույն թենիսիստները, ինչպես նաեւ մարզիկներ Ռուսաստանից, Վրաստանից եւ մի շարք այլ երկրներից: Մրցաշարը կտեւի մինչեւ սեպտեմբերի 1-ը:
Շիլաջյանը Հայաստանի այն եզակի թենիսիստներից մեկն Էր, ով կարողացել Էր այս մարզաձեւում միջազգային ճանաչում ստանալ: Նրա անունը կրող թենիսի միջազգային մրցաշարը լավագույններից մեկն Է Հայաստանի թենիսի ֆեդերացիայի մարզական միջոցառումների օրացույցում: