Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Նաիրիտ» գործարանի աշխատակիցներն այսօր կրկին բողոքի ցույց էին անցկացնում կառավարության շենքի դիմաց: Նրանց ձեռքերին կան «ՀՀ քաղաքացին պաշտպանված չէ», «Կառավարությունը «Նաիրիտին» պարտք է 5 մլրդ դրամ», «Մենք չենք ուզում դառնալ գաղթական» գրությամբ պաստառներ:
«Վարչապետ…. Վարչապետ…. Մեր փողերը տվե´ք, հերիք եղավ»,- վրդովված գոռում են նաիրիտցիները: Սակայն, Կառավարությունից ոչ մի արձագանք չկա, նույնիսկ նամակների և դիմում-բողոքների բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանը չի մոտենում նրանց, ինչպես շատ հաճախ արվում էր:
Խաբված նաիրիտցիները, ովքեր նախապես հայտարարել էին, որ շարժվելու են նախագահական նստավայր, փոշմանեցին և մնացին գործադիրի շենքի մոտ: Նրանք այնտեղ կմնան մինչև ժամը 16:00-ն: