
Դոնեցկի “Շախտյորի” պաշտոնական կայքը հարցում էր անցկացրել` պարզելու, թե ով է լավագույն ֆուտբոլիստը օգոստոս ամսին:
Հարցմանը մասնակցել է 389 երկրպագու: Ձայների ճնշող մեծամասնությամբ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը առաջին հորիզոնականում է (358 ձայն 91.78%): Երկրորդ հորիզոնականում է Անդրեյ Պյատովը (10 ձայն 2.56%), իսկ երրորդ հորիզոնականը կիսում են Մարկո Դևիչն ու Դարո Սռնան (4 ձայն 1.03%): Ամսվա լավագույն ֆուտբոլիստ ընտրվում է ոչ միայն երկրպագուների քվեարկությամբ, այլ նաև սպորտային լրագրողների և “Շախտյորի” վետերանների քվեարկությամբ: