
Այսօր` օգոստոսի 27-ին, ժամը 16.55-ին, Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղ հրդեհաշիջման մեկնող հրշեջ-փրկարարները գյուղի սկզբնամասում նկատել են շրջված սայլակավոր մոտոցիկլետ: Այս մասին armlur .am-ին հայտնեցին Արտակարգ իրավիճակների նախարարությունից: Հրշեջ-փրկարարներից մեկի ուղեկցությամբ վարորդ՝ 21-ամյա Գեւորգ Խաչատրյանը մասնավոր ավտոմեքենայով տեղափոխվել է Մարտունի քաղաքի հիվանդանոց: Տուժածի առողջական վիճակը բժիշկները կողմից գնահատել են ծանր: