ՀՈՒՅՍ ՈՒՆԻ, ՈՐ ԿՆԵՐԵՆ
Օրեր առաջ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանը ներման խնդրագիր է գրելու Սերժ Սարգսյանին: Երեկ ահա, նա համապատասխան դիմում է ներկայացրել, որից, սակայն նրա, փաստաբանը տեղյակ չէր: «Չեմ այցելել Օհանյանին, միգուցե գրել է: Կարող է դատապարտյալը ներման խնդրագիր գրի առանց իր փաստաբանի կամ որեւէ իրավաբանի օգնության»,-նշեց Օհանյանի փաստաբան Մկրտիչ Վասակյանը: Իսկ Մարգար Օհանյանի եղբայրը՝ Նոր Նորքի նախկին ոստիկանապետ Մուշեղ Օհանյանն էլ «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ ինքը հստակ տեղյակ չէ՝ խնդրագիրը արդյոք ուղարկվել է նախագահական, թե ոչ: «Ես նոր եմ լսել այդ մասին եւ կարծում եմ, որ նա գրել է»,-ասաց նա: Հարցին՝ կբավարարվի արդյոք եղբոր խնդրանքը, Օհանյանը պատասխանեց. «Եթե խնդրագիր է գրել, ուրեմն հույս ունի, որ կներեն»:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ