Դավութօղլուն քննադատներին հիշեցրել է Տեր-Պետրոսյան-Թյուրքեշ հանդիպման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըստ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի` ներքին անվտանգության մասին վիճահարույց օրինագիծը գործնականորեն այն միջոցներից է, որը կօգնի քրդական հարցի լուծմանը: Ահմեդ Դավութօղլուն նաև քննադատել է քրդական հարցի լուծման հարցում իշխանություններին քննադատող «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելիին. գրում է թուրքական «Հյուրիյեթը»:

Վերջինս հարցադրել է, թե արդյոք Ազգային շարժման կուսակցության առաջնորդը գոհ կլիներ, եթե Թուրքիան, ինչպես ներկայիս Սիրիան է, վերածվեր տարբեր խմբավորումների բախման թատերաբեմի:

Դավութօղլուն նաև Բահչելիին հիշեցրել է թուրք ազգայնական գործիչ Բահչելիի կուսակցության հիմնադիր Ալփարսլան Թյուրքեշի օրինակը, երբ նա հանդիպել էր ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ:

Ղավութօղլուն հիշեցրել է, որ չնայած Հայաստանի ու Ադրբեջանի միջև պատերազմը շարունակվել է, բայց Թյուրքեշն հանդիպել է Լևոն Տեր-Պետրոսյանի հետ:

«Արդյոք դա նշանակո՞ւմ էր Հայաստանի պահանջների առջև խոնարհվել: Ո՛չ, դա պետական գործչի քայլ էր»,-ասել է նա:




Լրահոս