ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեւանի քաղաքապետ Գեւորգ Մալխասյանը չի առաջադրի իր թեկնածությունն առաջիկա ՏԻՄ ընտրություններում, որովհետեւ, ինչպես տեղեկացնում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները, նա «դաբրո» չի ստացել: Մեր տեղեկություններով՝ ՀՀԿ-ն որոշել է այնտեղ քաղաքապետ դարձնել Գեղարքունիքի նախկին մարզպետ ՀՀԿ-ական Ռուդիկ Ղուկասյանին (Ուդո): Գ. Մալխասյանը, սակայն, մեզ հետ զրույցում վստահեցրեց, թե ինքը չի ցանկացել առաջադրվել, քանի որ արդեն 10 տարի է՝ աշխատում է. հիմա որոշել է իր բիզնեսով զբաղվել: Նշենք, որ սեպտեմբերի 23-ին Սեւանում կայանալիք ՏԻՄ ընտրություններին առաջադրվել են ՀՀԿ-ականներ Սվետլաննա Կարապետյանը եւ Մարտիկ Մարտիրոսյանը, ՀՅԴ-ական Հունան Բաղդասարյանը, անկուսակցականներ Կամո Ավագյանը, Սեւակ Գասպարյանը, Տիգրան Դավոյանը, Պարգեւ Սահակյանը եւ Նելսոն Ստեփանյանը: Առաջադրումների վերջնաժամկետը դեռ չի ավարտվել: Ըստ մեր տեղեկությունների՝ Ռ. Ղուկասյանն օրերս կներկայացնի իր փաստաթղթերը:




Լրահոս