ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի պետական համալսարանում աշխատող մի շարք դասախոսներ դժգոհում են, որ իրենք ցածր աշխատավարձ են ստանում: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նրանցից մեկը տեղեկացրեց, որ այլ բուհերում, մասնավորապես Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում, ինչպես նաեւ Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանում  դասախոսների աշխատավարձերն անհամեմատ ավելի բարձր են, քան ԵՊՀ-ում: Ինչո՞ւ է «աղքատ» մայր բուհը: Պատասխանելով «Ժողովուրդ»-ի այս հարցին՝ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հայտնեց. «Մենք աշխատավարձերը բարձրացրել ենք 1 տարի առաջ, եւ եթե ամեն ինչ լավ գնա, հունվարի 1-ից սկսած՝ նորից կբարձրացնենք»: Նրա խոսքերով՝ «լավ գնալը» կախված կլինի այն հանգամանքից, թե քանի ուսանող կունենան եւ ինչպես կհավաքագրեն վարձավճարները: Բայց մինչ այդ հնարավոր է՝ շատ դասախոսներ կտրուկ քայլերի դիմեն:




Լրահոս