Կառավարությունը նոր հեծանիվ է ուզում հորինել. Ռուբիկ Հակոբյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի քննարկման ժամանակ ելույթով հանդես եկավ նաև  «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը:

Նա նշեց, թե սա ցույց է տալիս, որ կառավարությունը ցանկություն ունի ստվերի դեմ պայքարել, սակայն ընդգծեց, որ ներկայացված նախագիծը թերի է:

«Հիմա եթե ես հարմար եմ գտնում 5%-ի դեպքում վճարել, քան 1%-ի, նշանակում է` բանկանաբար, ստվերում եմ շարունակում մնալ, և հարց է առաջնում՝ լուծումներն ինչ նպատակ են հետապնդում»,-ասաց Հակոբյանը և նշեց, թե իր կարծիքով` կառավարությունը նոր հեծանիվ է ուզում հորինել:

«Այսինքն՝ ստացվում է, որ հիմնական ստվերի դեմ չենք կարողանում կամ չենք ուզում կռվել, բայց ստվերի դեմ դուրս են գալիս այն մարդիկ, ովքեր մշտապես պատժվել են մենաշնորհների ձեռքին: Պետք է ասել, որ մենք կանգնել ենք այնպիսի սահմանագծի, որ երկիրը չի կարողանում զարգանալ և խնդիր դնել ու գիծ քաշել, որ ավարտվել է այդ փուլը, իսկ դրա համար պետք է լինի քաղաքական կամք, իսկ նրանք, ովքեր այդ դաշտում են, չղեկավարեն ստվերը»,- հավելեց  նա:

Խմբակցության ղեկավարը նշեց, թե այս հարցով, էական չէ, ինչպես կքվեարկեն իր խմբակցության անդամները. «Ես դեմ եմ քվեարկելու, պետք է սկզբունքային դաշտում այս հարցը լուծվի»:




Լրահոս