Մոսկվայում բոլորի աչքի առջև հայ երիտասարդի են սպանել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայի Տվերսկայա փողոցում գտնվող հագուստի խանութներից մեկի վաճառողը սպանվել է օրը ցերեկով` զարմացած անցորդների աչքի առջև: 22-ամյա Մաքսիմ Միրզոյանցի վրա հարձակվել է նրա` հոգեկան հիվանդությամբ տառապող ընկերը:

Ինչպես հայտնի է դարձել «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ին, սպանված Միրզոյանցը բազմիցս բողոքել է, որ նրան սպառնում է սպանել իր վաղեմի ծանոթը` իր հասակակից հոգեկան հիվանդ մեկը: Վերջինս 2-3 ամիս առաջ խանութի աշխատակիցների աչքի առջև դանակով սպառնացել է 22-ամյա Մաքսիմին:

Այդ միջադեպից հետո հոգեկան հիվանդին հոգեբուժարան են տեղափոխել, և նա այնտեղից վերջերս էր դուրս եկել:

Երկուշաբթի` տեղական ժամանակով ժամը 12:00-ի սահմաններում, Մաքսիմի ծանոթը մտել էր խանութ և սկսել սպառնալ նրան: Վերջինս դուրս էր եկել փողոց, որտեղ երիտասարդների միջև ծեծկռտուք էր սկսվել:  Մաքսիմը վիրավորվել էր պարանոցից: Փորձելով փրկվել՝ նա ներս է վազել խանութի հարևանությամբ գտնվող գեղեցկության սրահ, սակայն ներս մտնելուն պես` մահացած վայր է ընկել:




Լրահոս