ՑԵՂԻ ՇԱՆՍԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 9-ին կայանալիք ընտրություններում Շիրակի մարզի Բաշգյուղ համայնքում առաջադրված երկու թեկնածուների միջեւ սպասվում է լուրջ պայքար: Գործող գյուղապետ  Վոլոդյա Մովսիսյանը դա բացատրում է ոչ թե գիտակցված ընտրության, այլ ազգ ու բարեկամին նախապատվություն տալու սկզբունքով: Նա տեղեկացնում է, որ «իր հետ պայքարի ելած տղայի՝ Արմենի ազգ ու տակը մեծ է», ու եթե որոշեն «թասիբով» առաջնորդվել, ապա իրեն ընտրող չի լինի: «Ամբողջ գյուղը 75 մարդ է, ընտրողների թիվը համարյա 50 է: Եթե ամբողջ ցեղը իրեն ընտրի, ես շանս չեմ ունենա»,-«Ժողովուրդ»-ին հայտնեց Մովսիսյանը:




Լրահոս