Որ տնտեսվարողներին խոսեցնես, կասեն՝ ավելի լավ է հարկ չտանք. Վահրամ Բաղդասարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ԱԺ արտահերթ նիստում «Շրջանառության հարկի մասին» օրենքի փոփոխությունների վերաբերյալ խմբակցությունների ելույթների ժամանակ իր տեսակետն արտահայտեց նաև ՀՀԿ խմբակցության ղեկավարՎահրամ Բաղդասարյանը:

Նա հայտարարեց, որ օրինագիծն ընդհանրական տարբերակ է, ու զարմանք հայտնեց, որ գործընկերները դեմ են լինում, երբ հենց իրենք էին փաստաթղթավորման բացակայության դեպքում 7-10% դրույքաչափի տարբերակներ առաջարկում:

«Սա իրավիճակային լուծում է:  Տնտեսվարողներին որ խոսեցնես, կասեն՝ ավելի լավ է հարկ չտանք, տուրք չտանք, աշխատենք, ընտանիք պահենք: Սա այն միջին տաբերակն է, որ դուք էլ պետք է կողմ լինեք: Կգա ժամանակ, որ բոլորը կգնան օրինական դաշտ», – նշեց պատգամավորը:




Լրահոս