ՆՈՐԻՑ ՍԿՍԵԼ Է ԱՀԱԲԵԿԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ Շիրակի մարզի Սպանդարյան համայնքի ղեկավար Վաղինակ Բաղդասարյանը ճնշումների շարք է սկսել իր մրցակից թեկնածուների նկատմամբ:  Մեր տեղեկությունների համաձայն՝ ՕԵԿ-ական Վաղինակ Բաղդասարյանին աջակցում է Արթիկի ոստիկանապետ, հոգով ՕԵԿ-ական Տիգրան Պետրոսյանը, որը հարկադիր արձակուրդից վերադարձել է:
Մեզ հետ զրույցում գյուղապետի ԲՀԿ-ական թեկնածու Էդիկ Կուրղինյանը նշեց, թե հիմա գյուղում ահ ու սարսափ է տիրում: «Ոստիկանապետն ամեն օր կանչում է մարդկանց, հետո էլ տեսուչն է գալիս գյուղ, մարդկանց ասում է՝ Էդիկին ձեն չտաք: Ինքը` Վաղինակը Բաղդասարյանը, իրավունք չունի գյուղապետարան մտնել, բայց ամբողջ օրը գյուղապետարանն իր համար դարձրել է շտաբ: Ոստիկանությունն ի՞նչ գործ ունի, որ գալիս է գյուղ՝ մարդկանց ահաբեկելու, ասում է, թե Վաղինակին կընտրեք: Ա՛յ մարդ, թողե՛ք մարդիկ իրենց ընտրությունը կատարեն»,-դժգոհեց թեկնածուն:
Հիշեցնենք, որ Արթիկի ոստիկանապետ Տիգրան Պետրոսյանին ԱԺ ընտրություններից առաջ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն արձակուրդ ուղարկեց, քանի որ նույն ոգեւորությամբ պաշտոնական դիրքն օգտագործում էր եղբորը՝ Հունան Պետրոսյանին, թիվ 36 ընտրատարածքից պատգամավոր դարձնելու համար: Հիմա, փաստորեն, Տ. Պետրոսյանը արձակուրդից վերադառնալուց հետո շարունակում է նույն գործելաոճը:




Լրահոս