ՓՈԽԵԼ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մասիսում նախորդ շաբաթ տեղի ունեցած կրակոցների գործով նախաքննությունն իրականացնում է ոստիկանության Արտաշատի քննչական բաժանմունքը. գործը Մասիսի բաժանմունքից այնտեղ է տեղափոխվել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ պատճառն այն է, որ Մասիսի քննչական բաժնի պետ Գեւորգ Սիմոնյանը վիճաբանության մյուս կողմի՝ ՀՀԿ-ական պատգամավոր Մուրադ Մուրադյանի բարեկամն է: Այս գործով մեղադրվող Վոլոդյա Դալլաքյանի հայրը՝ ԲՀԿ-ական Ավետիք Դալլաքյանը, մեզ հետ զրույցում հաստատեց այս տեղեկությունները՝ ասելով. «Տեղափոխել ենք գործը, որովհետեւ միակողմանի քննություն էր տարվում»: Մեր հարցին, թե այսքանից հետո արդյոք ինքնաբացարկ կհայտնի, նա պատասխանեց. «Ես դրել եմ ու պայքարում եմ: Ոչինչ չի կարող դրան խանգարել»:




Լրահոս