ՌԴ կառավարության նախկին փոխնախագահ Ալֆրեդ Կոխը հայտարարել է գերմանական Bild հրատարակչությանը, որ ինքը վախենում է իր կյանքի համար Բորիս Նեմցովի սպանությունից հետո:
«Վախենում եմ, որ ես կլինեմ հաջորդը»,- ասել է Կոխը Բորիս Ռայտշուստերի հետ զրույցում:
Կոխի խոսքերով՝ անցած տարվա աշնանը նա «եռօրյա գաղտնի հանդիպում է ունեցել ՌԴ ընդդիմության ներկայիս ու նախկին առաջնորդների հետ Գերմանիայի գյուղերից մեկում: Դրան մասնակցել են Բորիս Նեմցովը, Միխայիլ Խոդորկովսկին և, ինչպես արտահայտվել է նախկին քաղաքական գործիչը, «ՌԴ կառավարության շատ այլ նախկին անդամներ, որոնց անունը նա չի ցանկանում տալ»:
Իրենց զրույցների ժամանակ ընդդիմադիրները փորձել են գտնել Վլադիմիր Պուտինի իշխանությունը կոտրելու ճանապարհներ, ասվում է հոդվածում: Մասնակիցներից մեկը՝ նախկին վրացի նախարար ու ՌԴ նախագահի թշնամի Կախա Բենդուկիձեն հանդիպումից ընդամենը մի քանի շաբաթ անց, իբրև թե, սրտի հետ ունեցած խնդիրներից: