
Մենք պաշտոնապես որևէ առաջարկություն չենք ստացել: Եթե առաջարկություն լինի և լինի նաև թեման, բովանդակությունը, մենք պատրաստ ենք քննարկումների: Armlur.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի և «Քաղաքացիական պայմանագրի» առաջարկին` այս մասին նշեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:
Մեր այն հարցին, թե ինստիտուցիոնալ ընդդիմություն ձևավորելը հնարավոր է, նա պատասխանեց. «Ընդդիմության ձևավորման համար, ցավոք, այսօր տարածություն չի ստեղծվել: Այն օրենքները, որոնց շրջանակներում քաղաքական գործիչները գործում են, չի նպաստում, որ քաղաքական դաշտը կայանա», – նշեց նա:
Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում