
UFC Manila-ի մրցաշարը խոստանում է ուշագրավ զարգացումներ գլխավոր սպորտային իրադարձություններից առաջ. PRIDE-ի վետերան Գեղարդ Մուսասին կհանդիպի կիպրոսցի Կոստաս Ֆիլիպի հետ:
Շոուն կկայանա մայիսի 16-ին Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում:
Սպորտային մրցաշարը կգլխավորի թեթևքաշայիններ Ֆրենկի Էդգարի և Յուրայ Ֆեյբերի միջև մենամարտը
Նշենք, որ UFC-ի վարկանշային աղյուսակում 7-րդ հորիզոնականը զբաղեցնող Մուսասին (36-5-2) իր վերջին մենամարտն անցկացրել է այս տարվա հունվար ամսին` 70 վայրկյանում նոկաուտի ենթարկելով PRIDE-ի մեկ այլ վետերանի: