ՑԱՄԱՔԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամբողջովին ցամաքել է Գառնի գյուղով անցնող գետը. այդ մասին հայտնեցին «Ժողովուրդ»-ի խմբագրություն զանգահարած գյուղացիները: Ըստ նրանց՝ պատճառն այն է, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այդ գետի վրա հիդրոէլեկտրակայան է կառուցում, այն էլ մի քանի հատ: Մեր զրուցակիցները դժգոհեցին, որ իրենք ջրից գրեթե զրկված են՝ խնդրելով բարձրաձայնել այդ մասին: Փորձեցինք մեկնաբանություններ ստանալ ՀՀ կառավարության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության ղեկավար Սուսաննա Տոնոյանից, որը, բնականաբար, հերքեց՝ ասելով. «Վարչապետը բացարձակ այդ ամենի հետ կապ չունի»:




Լրահոս