Կպահանջեն ՅՈՒՆԻՍԵՖ-ից արհեստական նյութերով չարատավորել հացը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարութունը հավանություն է արժանացրել «ցորենի ալյուրի հարստացման մասին» թիվ 666 ՀՀ օրենքի նախագծին, ըստ որի ՀՀ շուկայում իրացվող բարձր և առաջին կարգի ցորենի ալյուրի 80-85%-ը պարտադիր պետք է «հարստացվի» պրեմիքսներով (երկաթով, ֆոլաթթվով, ցինկով, A, B վիտամիններով), իսկ այդ պահանջը չկատարող տնտեսվարողները պետք է տուգանվեն 1,5-2 մլն դրամով: Այս նախագիծն իրականում մշակվել և ՀՀ կառավարությանն է հանձնվել Առողջապահության Համաշխարհային կազմակերպության և ՅՈՒՆԻՍԵՖ-ի նախաձեռնությամբ և շարունակական աջակցությամբ: Ֆեյսբուքում մի խումբ քաղաքացիներ իրենց դժգոհությունն են հայտնել դրա վերաբերյալ և պատրաստվում են մարտի 10-ին ժամը 13:00-ին բողոքի ակցիա կազմակերպել Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց: Նրանք այդ մասին հաղորդագրություն են տարածել, որում մասնավորապես նշված է.

«Նախագիծն իբր միտված է ՀՀ ազգաբնակչության առողջական խնդիրների լուծմանը:
Իրականում սա թաքնված վտանգ է իրենից ներկայացնում, քանի որ կան հետազոտություններ, որոնք փաստում են քաղցկեղի գրանցված դեպքերի կտրուկ աճն այդ հավելումների կիրառման արդյունքում: ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից արդեն (նախքան օրենքի ընդունումը) Հայաստան են ներկրվել ալյուրի հարստացման սարքավորումներ, ինչը հուշում է, որ Հայաստանից ինչ-որ մեկը կամ ոմանք, զանց առնելով ԱԺ պատգամավորների կամքը, ՅՈՒՆԻՍԵՖ-ին երաշխավորել են, որ հիշյալ օրենքն անպայման ընդունվելու է:

Միջոցառման նպատակն է ՅՈՒՆԻՍԵՖ-ին հետ պահել մեր հանրության համար անընդունելի այս ծրագրին տրամադրվող աջակցությունից: Մենք թույլ չենք տա արհեստական նյութերով արատավորել մեր հացը: Կհանձնվի նամակ, որի բովանդակությունը կհրապարակվի առաջիկայում»,- ասված է հաղորդագրության մեջ:




Լրահոս