Որքան կենսաթոշակ կստանան Լևոն Տեր-Պետրոսյանն ու Ռոբերտ Քոչարյանը (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժառանգութուն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ՀՀ նախագահի վարձատրության, սպասարկման և անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին հարցի քննարկման ժամանակ հարց ուղղեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին: Նա հետաքրքրվեց, թե արդյոք պաշտոնաթող նախագահներն ունեն այդ կենսաթոշակի կարիքը:

«Որքան գիտեմ, նրանք լավ էլ բարեկեցիկ կյանքով են ապրում: Մեր երկրում մեկ միլիոն մարդ աղքատ է ապրում, և այդ կենսաթոշակի կարիքն ունեն մեր պապիկներն ու տատիկները»,- նշեց նա:

Արտեմ Ասատրյանն ասաց, որ քննարկվող օրենքը գործում է 1996-ից: «Բարեկեցիկ լինելու հետ չի կարելի կապել կենսաթոշակի ինստիտուտը, որովհետև բարեկեցիկ կամ ոչ բարեկեցիկ լինելը որոշում է սոցիալական ապահովության համակարգը, իսկ սա ընդամենը հատուկ թոշակ է, որը վերաբերում է նախագահի ինստիտուտին»,- ասաց նախարարը:




Լրահոս