«Զինվոր» հասարակական կազմակերպությունների համագործակցության իրավապաշտպան համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանի փաստաբան Դավիթ Թումասյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ տիկին Խաչատրյանը դեռեւս չի որոշել՝ բողոքարկելու է «Հրապարակ» օրաթերթի օգտին կայացրած որոշումը, թե ոչ: «Մինչեւ օգոստոսի վերջ ժամանակ ունենք, այնպես որ շտապել պետք չէ»,-ասաց Թումասյանը՝ հավելելով, որ իրավական տեսանկյունից վճիռը հիմնավոր չէ: Նշենք, որ վերջերս Կենտրոն եւ Նոր-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժեց Մարգարիտա Խաչատրյանի հայցն ընդդեմ «Հրապարակ» թերթի: Հայցվորը գտնում էր, որ թերթը արատավորել է իր պատիվն ու արժանապատվությունը, ինչի համար պահանջում էր հերքում տպագրել: Հիշեցնենք՝ թերթը գրել էր, որ Մարոզը պարբերաբար ստուգայցեր է կատարում ՀՀ զորամասերում, իսկ թերություններ, խախտումներ հայտնաբերելիս զերծ չի մնում հայհոյանքներից:
ԴԵՌ ՉԻ ՈՐՈՇԵԼ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ