Ազատության պողոտայում 36-ամյա կին է վրաերթի ենթարկվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՝ Ազատության պողոտայում՝ մայթի վրա 36-ամյա կնոջը վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ։

Մարտի 3-ին՝ ժամը 09:40-ի սահմաններում, Ազատության պողոտայի թիվ 12 շենքի դիմաց՝ մայթի վրա ավտովարորդ Գ. Վարդանյանը «Ֆորդ» մակնիշի բեռնատար ավտոմեքենայով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել Երևանի բնակչուհի Լ. Գևորգյանին՝ վերջինիս անզգուշությամբ պատճառելով մարմնական վնասվածքներ, որից հետո նրան տեղափոխել է բժշկական կենտրոն, որտեղ երիտասարդ կինն առանց գիտակցության գալու ժամը 11-ի սահմաններում մահացել է։

Դեպքի առթիվ 2015թ մարտի 3-ին Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, կատարվում է նախաքննություն, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի հետազոտումն ապահովելու ուղղությամբ։




Լրահոս