3 մարտի 2015 թ., Երևան. Beeline-ի «Սմարթֆոն + 2 ամիս ինտերնետ առանց հետագա պարտավորությունների» հատուկ առաջարկի շրջանակում վաճառված Beeline Smart սմարթֆոնը Հայաստանում բջջային հեռախոսների շուկայի առաջատարների թվում է: Մարքեթինգային և սոցիալական հետազոտությունների միջազգային «GFK Group» ինստիտուտի կողմից իրականացված հետազոտության տվյալներով` ամենաշատ վաճառված հեռախոսների ցանկում Beeline Smart-ը 2014 թվականի դեկտեմբերին երկու անգամ գերազանցելով մոտակա մրցակցին զբաղեցրել է առաջին տեղը. այդ ամսում վաճառվել է 3712 սմարթոն։
Ընդհանուր առմամբ, 2014թ–ի դեկտեմբերի 19-ին մեկնարկած հատուկ առաջարկի շրջանակում վաճառվել է ավելի քան 5000 Beeline Smart սմարթֆոն:
«2015 թվականին ընդառաջ Beeline-ն իր հաճախորդներին ընձեռեց եզակի հնարավորություն` ձեռք բերելու ժամանակակից բարձր տեխնոլոգիական Beeline Smart սմարթֆոններ բացառիկ շուկայական պայմաններով: Ակցիայի հաջողության վառ ապացույցն այն է, որ բոլոր հեռախոսներն արդեն իսկ սպառվել էին նախատեսված ժամկետից դեռ շատ առաջ: Հաշվի առնելով սմարթֆոնի մեծ պահանջարկը` մենք այս տարի ևս նախատեսում ենք հանդես գալ նոր առաջարկներով, որոնք մեր հաճախորդներին հնարավորություն կտան ձեռք բերել Beeline Smart սմարթֆոն և այլ սարքավորումներ շատ պարզ և հարմար պայմաններով», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Նշենք, որ «Սմարթֆոն + 2 ամիս ինտերնետ առանց հետագա պարտավորությունների» հատուկ առաջարկը գործում էր մինչև 2015 թվականի փետրվարի 28-ը: Առաջարկը բաժանորդներին հնարավորություն էր տալիս ձեռք բերել Beeline Smart սմարթֆոն և ստանալ 2 ամիս մինչև 512 կբ/վրկ արագությամբ «Անսահմանափակ ինտերնետ Premium» ծառայությունն ընդամենը 29 900 դրամով: