
«Թեթեւսոլիկություն չանենք»:
Վերջապես: Վերջապես Արամ Գասպարիչը հասկացավ, որ իր մասնակցությունը համապետական ընտրություններին առնվազն թեթեւսոլիկություն է: Ավելի քան երկու տասնամյակ պահանջվեց նրանից՝ համոզվելու, որ նախագահի կամ խորհրդարանի ընտրություններին լուրջ հայտ ներկայացնելը թեթեւքաշային կարգի կուսակցության գործը չէ: Ճիշտ է, նախագահի ընտրություններին նրա չառաջադրվելը Սերժ Սարգսյանի հանդեպ տածած անանց հավատով է պայմանավորված, բայց եւ Դեմկուսի ղեկավարի բախտը, ինչպես երեւում է, երկու առումով է բերել. գործող նախագահի կողքին մնալը նրան միաժամանակ իր տեղն է ցույց տվել: