«Հաղթանակ» կամրջի վրա զինված ստուգումներ են. BMW-ում հայտնաբերվեց հրազեն (ֆոտո, վիդեո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում կրակոցներ են արձակվել, ինչի հետևանքով վիրավորվել է 33-ամյա Արման Թադևոսյանը: Այս պահին դեպքի հետ կապված Երևան մտնող ավտոճանապարհներին զինված ոստիկաններ են հերթապահում, ովքեր ստուգում են մեքենաները:

ՀՀ ոստիկանության և լրատվության վարչությունից Armlur.am-ի հետ զրույցում չհերքեցին այս տեղեկությունը՝ հավելելով, որ որոնողական աշխատանքները շարունակվում են:

Տեղեկացնենք, որ տեղում Armlur.am-ի թղթակիցը ֆիքսել է, թե ինչպես են իրավապահ մարմնի աշխատակիցները BMW մակնիշի ավտոմեքենայից դուրս բերում հրազեն: Մեքենայի վարորդը և ուղևորները տեղափոխվել են բաժանմունք: Armlur.am-ի թղթակցին տեղում աշխատող ոստիկաններից մեկը տեղեկացրել է, որ հրահանգ են ստացել դադարեցնել ստուգումները:

11024547_870883706317676_416152131_o

Թերևս, պատճառն այն է, որ Պռոշյան գյուղի կրակոցների հեղինակն արդեն հայտնաբերվել է:

Տեղեկացնենք, որ 33-ամյա Արման Թադևոսյանն ու հետախուզվողը վիճաբանել են ավտոմեքենան արագ վարելու հարցի շուրջ: Այս պահին տուժողը գտնվում է «Արմենիա» ԲԿ-ում:

Հավելենք, որ Պռոշյան գյուղում հնչած կրակոցների դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասի (սպանության փորձ) և 235 հոդվածի (ապօրինի կերպով զնեքը պահելը, կրելը) հատկանիշներով:




Լրահոս