Ազգային ժողովը պատվիրակություն է ուղարկում ԱՄՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2015 թվականի մարտի 7-16-ը ՀՀ Ազգային ժողովի աջակցման ծրագրի շրջանակներում ճանաչողական այցով Կոնեկտիկուտ (Ամերիկայի Միացյալ Նահանգներ) կգործուղվեն պատգամավորներ, աշխատակազմի աշխատակիցներ։

ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, թե մեկնելու են ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը, ԱԺ պատգամավորներ Արփինե Հովհաննիսյանը, Էդմոն Մարուքյանը, Հրանտ Բագրատյանը, ԱԺ նախագահի գլխավոր խորհրդական Վրեժ Գասպարյանը, ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ-քարտուղարության պետ Թաթուլ Սողոմոնյանը, ԱԺ աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Հայկ Սարգսյանը, ԱԺ աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը եւ ԱԺ աշխատակազմի տնտեսագիտական վարչության պետ Արթուր Թամազյանը:




Լրահոս