Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ ՀՀ-ում ծնվել է 19 հազար 183 երեխա, մահացել 14 հազար 877 հոգի: Իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ծնվել է 19 հազար 995 երեխա, մահացել՝ 14 հազար 676-ը: Ծնելիության թիվը տարեցտարի ավելի է նվազում. համենայնդեպս, կիսամյակային կտրվածքով 2011թ. համեմատ 2012թ. ծնվածների թիվը նվազել է 812-ով: ԱՎԾ հրապարակած տվյալների համաձայն՝ 2011թ. բնական հավելաճը եղել է 5 հազար 319, իսկ այս տարի՝ 4 հազար 306: Այս տվյալները նույնքան մտահոգիչ են, որքան արտագաղթը:
ՀԱՐՑ. Ինչի՞ հետեւանք է այս պատկերը: Ըստ Ձեզ՝ ստեղծված իրավիճակի պատճառով առաջիկայում դեմոգրաֆիական խնդրի առաջ չե՞նք կանգնի:
ՊԱՏԱՍԽԱՆ. Սա այնպիսի հարց է, որ Դուք կարծում եք, թե ես հեռախոսո՞վ պետք է պատասխանեմ: Ծնելիության նվազման հետ կապված՝ կան մի շարք գործոններ, պետք է այդ ամենը վերլուծվի, ու Դուք կարծում եք՝ սա հեռախոսազրույցի՞ բան է, հա՞:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր
ՊԱՏԱՍԽԱՆ. Մարդիկ ապագա չեն տեսնում, չեն կողմնորոշվում՝ ոնց ապրեն: Սա շատ ցավալի փաստ է: Երիտասարդ ընտանիքներին ոչ մի սատարում չկա: Ախր ասում եք՝ ծնեն, ո՞նց ծնեն, պահել է պետք, չէ՞. հո մենակ բերելո՞վ չէ: Առաջ, երբ թագավոր կար, մտածում էր ժողովրդի մասին, հիմա մտածող չկա: Շատ եմ ցավում մեր ժողովրդի համար: Համակարգը պետք է միտված լինի հանուն մարդու, այլ ոչ թե ընդդեմ: Մարդկանց ընկած վարկ են տալիս, տեսե՛ք, թե ինչ է կատարվում, ինչ առաջարկներ են անում ու ինչի են այդ վարկերը տալիս, որ հետո մարդու ձեռքից ունեցվածքը վերցնեն, որ մարդը չկարողանա այդ ամենի տակից դուրս գա: Մեր քաղաքականությունը պետք է փոխվի, քանի որ այն քաղաքականությունը, որը կա, այսօր տանում է դեպի կործանում:
Ժողովրդական կուսակցության նախագահ
ՊԱՏԱՍԽԱՆ. Որպես օրինավոր քաղաքացի՝ պատրաստ եմ արձագանքել հայրենիքի ցանկացած կանչին: Նույնիսկ եթե դա ծնելիության աճը կարգավորելը լինի՝ չնայած տարիքիս: Սա, իհարկե. հումորով: Իսկ եթե լուրջ, ահա պատասխանս. պատճառը կառավարության վարած ոչ ճիշտ քաղաքականությունն է: Քանի որ այն համալրված է ոչ կոմպոտենտ, սեփական շահերը հետապնդող, անպատասխանատու անձանցով, իսկ դեղամիջոցն արդար, թափանցիկ ընտրություններն են:
նախկին «3-րդ ալիք» հեռուստածրագրի ռեժիսոր-մեկնաբան
Պատրաստեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ