
«Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը խոսել է Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում իր թիմի նպատակների մասին:
« «Չելսի»-ին արդեն անհնար է հասնել: Մեր նպատակը եղել և մնում է լավագույն քառյակում տեղ զբաղեցնելը: Մենք 7 միավորով ետ ենք մնում «Մանչեսթեր Սիթի»-ից և մինչև մրցաշրջանի ավարտ փորձելու ենք հասնել նրանց:
Մենք «Սիթի»-ի դեմ բացառիկ հաջողության հասանք, սակայն հիմա բացառապես կենտրոնանում ենք մյուս հանդիպման վրա», – նշել է Ռոջերսը: