Կարելի է ենթադրել, որ քաղաքամայր Երևանում իրականացվող շինաշխատանքները, որոնց վերջը դեռևս չի երևում, «մաքուր» և գեղեցիկ ապագա են խոստանում: Այն, որ քաղաքապետարանը մշտապես անարդյունավետ ծախսեր է անում, նորություն չէ որևէ երևանցու համար: Մեզ համար «Ավելի լավ Երևան» ապահովող քաղաքապետն ընդամենը վերջերս հերթական անգամ քաղաքային բյուջեի հաշվին ձեռք է բերել թանկարժեք նստարաններ և աղբամաններ. մեկ նստարանն արժե 165 հազար դրամ, իսկ աղբամանը՝ 77 հազար:
Սակայն հազարավոր քաղաքացիների և Armlur.am-ի տեսախցիկի կողմից ֆիքսված այս լուսանկարում պատկերված մեկնաբանության կարիք չունեցող երևույթը տալիս է բոլոր հարցերի պատասխանները: Անտրամաբանական և շատ թանկ գնով ձեռք բերված նստարանն այս վիճակին է հասել միանշանակ ոչ մեկ շաբաթվա ընթացքում: Չենք կարծում, որ թռչուններն իրենց «սև գործն» այսքան արագ կարող էին իրականացնել: Եթե Երևանի համար սրտացավ մարդիկ գոնե շաբաթը կամ երկու շաբաթը մեկ իրենց վարձատրության դիմաց համապատասխան աշխատանքներն անեին, Երևանն ավելի բարեկարգ կլիներ: