Չեմ կարծում, որ առաջին նախագահի ելույթը լուրջ է ընդունվել հասարակության կողմից. Ռուբեն Հակոբյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չէի ցանկանա, որ առաջին նախագահը նման ելույթ ունենար: Armlur.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ առաջին նապագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթին, այս մասին նշեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:

«Այսպիսի մոտեցումը պարզապես վնասում է ընդդիմադիր դաշտում գտնվող մյուս քաղաքական ուժերին, ուստի ես չեմ կարծում, որ դա ճիշտ քաղաքագիտական վերլուծություն է, և չեմ կարծում, որ դա լուրջ է ընդունվել հասարակության կողմից»,- նշեց Հակոբյանը և հավելեց, թե ինքը չէր ցանկանա, որ ընդդիմադիր դաշտի վրա նման հարձակում լիներ:

Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում




Լրահոս