Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Սպարտակ»-ի հարձակվող Յուրա Մովսիսյանն Անթալիայում ընթացող ստուգողական խաղում դարձել է դուբլի հեղինակ։ «Սպարտակ»-ը մրցում էր դանիական «Ակադեմիսկ»-ի հետ և հաղթեց 3-1 հաշվով։
Յուրա Մովսիսյանն աչքի էր ընկել արդեն 14-րդ րոպեին։ Անանիձեի հարվածից հետո դանիացիների դարպասապահը հետ էր մղել գնդակը, սակայն Մովսիսյանը արդյունավետ էր ավարտել գրոհը։ 36-րդ րոպեին հայ հարձակվողը տուգանային հրապարակում օգտվել է մրցակցի պաշտպանների սխալից և ձեւակերպել դուբլ։