«ԵՎՐԱՏԵՍԻԼ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 1-ին Նիդերլանդներում կկայանա «Մանկական Եվրատեսիլ-2012» երգի մրցույթը, որին  կմասնակցի նաեւ Հայաստանը: Հայտերի ընդունումն ավարտվեց  օգոստոսի 20-ին, այժմ էլ կատարվում է ամփոփում: «Եվրատեսիլ»-ի հայկական պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանի խոսքերով՝ հայտերը շատ են եղել, պարզապես դրանց գերակշիռ մասը  չի համապատասխանում սահմանված չափանիշներին, օրինակ` մասնակցի տարիքը, երգերի գրագետ տեքստը եւ այլն: Հայտեր եղել են Երեւանից, Արմավիրից, Գեղարքունիքից:
Ներկայացված չափանիշներին համապատասխանում է մոտավորապես 20 երգ, որոնք էլ կմրցեն միմյանց հետ: Այս 20 մասնակիցներից էլ ժյուրին կընտրի լավագույններին` մոտավորապես 10 հոգու, ու սեպտեմբերի կեսերին կկայանա հայաստանյան նախընտրական հիմնական եզրափակիչ փուլը: Այն կլինի շոու ծրագրի տեսքով ու կհեռարձակվի ուղիղ եթերով, ինչի արդյունքում 50/50 սկզբունքով` ժյուրին եւ հեռուստադիտողները, կընտրեն «Մանկական Եվրատեսիլ-2012»-ում Հայաստանը ներկայացնող մասնակցին:
Այս տարի մասնակիցների մեջ կան նաեւ նախորդ տարիներին դիմած երեխաներ՝ Վահագն Գրիգորյանը, Միլենա Միսկարյանը, «Սթար» խումբը: Մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել նաեւ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դուստրը՝ Անգելինա Գասպարյանը:




Լրահոս