ՊԵՏՔ ՉԷ ԱՄԱՉԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դերասան Սերգեյ Դանիելյանը «Ֆեյսբուք»-ի իր էջին հետեւյալ գրառումն է կատարել, որը մեծ արձագանք է ստացել շատ օգտատերերի շրջանում:
«Երկրաշարժի եւ պատերազմի տարիներին սփյուրքը կանգնեց մեր մեջքին: Հիմա երբ սիրիահաերը ճարահատյալ փաղչում են Հայաստան, մենք թակգացրել ենք բնակարանաին վարձերը: Ել մի բողոքեք որ պետական այրերը վատն են, մենք ազգովի դիշովկեկենք: Օլիգառխից մինչեւ հասարակ երեւանցի: Ես հրաժարվում եմ երեւանցի լինելուց, ես ամաչում եմ որ հայաստանի քաղաքացի եմ…. «Առժանապատվությունը թանկ բան է պետթ չէ այն ականկալել դիծովկեքից» Դե… սպասում եմ որ տառասխալներս ուղեք… ԴԻՇՈՎԿԵՔ»:
Մեծ մասը բացասական գնահատական է տվել դերասանի գրածներին՝ նշելով, որ արտահայտվելուն էլ չափ ու ձեւ կա: Օգտատերերից մեկը գրել է՝ «Ընկերուհու կալգոտկեքը գլխին քաշելուց չի ամաչում, երեւանցի լինելո՞ւց է ամաչում»:
Կան նաեւ այնպիսիք, որոնք կիսում են  դերասանի կարծիքը ու պատրաստ են նույնիսկ «համբուրել նրա ճակատը»: Իսկ դերասանուհի Ջուլիետա Ստեփանյանն այս գրառման մասին ասել է, որ հարգում է Սերգեյ Դանիելյանին, բայց չի ընդունում, որ նույնիսկ խնդիրների դեպքում կարելի է ասել` «հրաժարվում եմ երեւանցի լինելուց», ավելին, նա հորդորում է դերասանին չամաչել հայ լինելու համար:




Լրահոս