ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Վերջերս ստացել եմ տուգանային ակտ, բայց որոշ հանգամանքների հետ համամիտ չեմ եւ ուզում եմ բողոքարկել: Կարո՞ղ եք մանրամասն ներկայացնել բողոքարկելու կարգը:

Նորայր Մկրտչյան, 47 տարեկան, տնօրեն

ՊԱՏԱՍԽԱՆ. Բողոքարկում կարելի է կատարել վերադասության կարգով կամ դատարան: Դրանից հետո, եթե արդյունքները չեն բավարարում, պետք է հայցով դիմել դատարան: Բողոքարկման ընդհանուր կարգը սա է. ժամկետը 10 օր է: Տեսախցիկներով նկարվածների դեպքում պետք է բողոքարկել որոշումն ընդունելու օրվանից 10 օրվա ընթացքում, իսկ եթե նկարահանված է տեսանկարահանող սարքերով, ապա որոշումը ստանալու օրվանից 10 օրվա ընթացքում: Դատարան կարող է դիմել ստանալու օրվանից վարչական օրենքով 2 ամսվա  ընթացքում:  Մեզ մոտ հիմա ընթացքի մեջ գտնվում է 76 դատական գործ: Ուզում եմ ընդգծել, որ վերջին ժամանակներում մեր դատական գործերի մեծամասնությունը շահում ենք, որովհետեւ սկսել ենք գործել նախ ավելի գրագետ, դիմում ենք դատարան՝ լավ հիմքեր ունենալով, եւ այդ պատճառով գրեթե բոլոր դատական գործերը շահում ենք:

««Աքիլլես» ավտովարորդների իրավունքների
պաշտպանության կենտրոն» հ/կ-ի
տնօրեն Էդիկ Հովհաննիսյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Մեզ մնում է բոլոր ավտովարորդներին առաջարկել տուգանքի արդարացիությանը մազաչափ անգամ կասկածելու դեպքում օգտվել բողոքարկման իրավունքից: 




Լրահոս