Երգչուհի Ալլա Պուգաչովան պատրաստվում է ելույթ ունենալ Սերգեյ Պենկինի 50-ամյակին նվիրված հոբելյանական երեկոյին: Պրիմադոննան բավականաչափ նիհարել է եւ հիասքանչ տեսք ունի: Խիստ դիետան, որ Ալլա Բարիսովնային նշանակել էին բժիշկները վերջերս տարած սրտի վիրահատությունից հետո, միանշանակ դրական ազդեցություն է ունեցել նրա վրա: Երգչուհին օրվա ընթացքում խմել է սուրճ եւ կերել պանիր: Չնայած նրան, որ Պուգաչովան սիրում է լավ սնվել, այնուամենայնիվ, նա կարողացել է զսպել ախորժակը: Նրա արտաքին տեսքից երեւում է, որ նա վերականգնել է նաեւ մազերը` անցնելով բուժման ինտենսիվ կուրս:
ՍՈւՐՃ ԵՎ ՊԱՆԻՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ